top of page

Մետրոյում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները

  • Anews
  • Jan 9, 2023
  • 1 min read


Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Մետրոպոլիտենից հայտնում են, որ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։ Փուլ-փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ Ս․թ․ հունվարի 2-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 298 հազար 480 ուղևոր։ Գիծ են դուրս բերվել 2648 գնացքներ։

 
 
 

Comentarios


bottom of page