«Մենք պատրաստ ենք Ուկրաինային 10 ՄիԳ-29 փոխանցել». Սլովակիայի պաշտպանության նախարար
Սլովակիան պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային 10 ՄիԳ-29 կործանիչ փոխանցել։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, հաղորդում է AP-ն։
Սլովակիան պահեստամասերի եւ տեխնիկական սպասարկման մասնագետների բացակայության պատճառով դադարեցրել է ՄիԳ կործանիչների օգտագործումը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ՝ հակահարձակում սկսելու համար։ Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելու մասին բանակցությունները շարունակվում են մեկ ամսից ավելի։
Միաժամանակ իտալական լրատվամիջոցները գրում են, որ Իտալիան կարող է հինգ մարտական ինքնաթիռ մատակարարել Ուկրաինային։ Խոսքը Tornado-ի եւ Amx-ի մասին է։ Սակայն Իտալիան չի ցանկանում առաջինը դա անել։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՄիԳ-29 կործանիչներ փոխանցել Ուկրաինային։ Սակայն Լեհաստանը դա կանի միայն ավելի լայն կոալիցիայի շրջանակում:
تعليقات