top of page

Մենք չենք ընդունում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և պաշտոնապես չենք ճանաչի դրանք. Ռայիսի

  • Anews
  • Sep 15, 2022
  • 1 min read

Թեհրանը եւ Մոսկվան ռազմավարական բնույթի հարաբերություններ ունեն։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք լրջորեն ենք տրամադրված երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։ Մեր հարաբերությունները սովորական չեն, դրանք կրում են ռազմավարական բնույթ։ Համագործակցությունը կարող է այսուհետ եւս շարունակվել քաղաքական, առեւտրատնտեսական, ինչպես նաեւ տիեզերական եւ օդային ոլորտներում»,- ասել է Ռայիսին։

Խոսելով Արեւմուտքի պատժիչ քաղաքականության մասին՝ Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ հետեւանքները կարելի կլինի չեզոքացնել։

«Մենք չենք ընդունում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ պաշտոնապես չենք ճանաչի դրանք, մտադիր ենք զարգացնել առեւտրատնտեսական կապերը։ Երկրների փոխգործակցությունը, որոնց դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել, ինչպես, օրինակ, Ռուսաստանը եւ Իրանը, կարող է հարթել խնդիրների զգալի մասը»,- ասել է Ռայիսին։

Իրանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Թեհրանի անդամակցությանն աջակցելու համար։

Հինգշաբթի օրն ավելի վաղ Իրանը ստորագրել էր հուշագիր ՇՀԿ-ում պարտավորությունների մասին, որը երկրի համար կազմակերպությանն անդամակցելու ճանապարհ է բացում։

«Երախտապարտ եմ ձեզ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն աջակցելու համար»,- ասել է Ռայիսին Պուտինի հետ հանդիպման ժամանակ։



 
 
 

Comments


bottom of page