top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք ամրապնդում ենք միջազգային անվտանգության հարցերով մեր փոխգործակցությունը․ Պուտինը՝ Ռայիսիին



Մենք ամրապնդում ենք միջազգային անվտանգության հարցերով մեր փոխգործակցությունը։ Այս մասին Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մեր հարաբերություններն իսկապես լավ տեմպերով են զարգանում։ Մենք ունենք առեւտրաշրջանառության լավ թվեր։ Մենք ամրապնդում ենք միջազգային անվտանգության հարցերով մեր փոխգործակցությունը»,-ասել է նա։ Իր հերթին, ԻԻՀ նախագահը նշել է, որ տարածաշրջանն անվտանգ է դարձել ՌԴ-ի եւ Իրանի փոխգործակցության արդյունքում։ «Կարծում եմ՝ դա լավ փորձ է»,-ասել է Ռայիսին։

0 comments

Commentaires


bottom of page