Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք
- Anews
- Sep 7, 2022
- 1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունի հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության ու ֆիզիկական ներգործության՝ 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փողերի լվացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության, բնակարանային գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Comentarios