top of page
Search

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործության դեպք. Դրամանենգություն, ինքնասպանության հասցնելը


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, դատական ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու, ինքնասպանության հասցնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 
 

Kommentare


bottom of page