top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործության դեպք


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ  մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, բնակարանային գողության՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և ագրեսիայի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

0 comments

Comments


bottom of page