Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 33 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 33 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, գույքն անզգուշությամբ վնասելու և սուտ մատնության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Comments