top of page

Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները

  • Sep 8, 2022
  • 1 min read


FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: 2023-2024 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝ ծնվել են 2005թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2008թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին, գիտեն անգլերեն, վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել: 12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։ Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ Քննություններն անց են կացվում առցանց՝ discoverflex.org/apply

 
 
 

Comments


bottom of page