top of page

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

  • Anews
  • Nov 6, 2022
  • 1 min read

ree

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ լուսանկարներ հրապարակել:

Նոյեմբերի 5-ին այցելել եմ զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։

Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։

Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։

Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, վստահեցրել եմ, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։

 
 
 

Comments


bottom of page