top of page

Մեկնարկել է ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը

  • Anews
  • Nov 26, 2022
  • 1 min read


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը: Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը և մշակելու են՝ ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն:

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» (ԸԳՔՀԱՀ) ծրագրի մաս:

 
 
 

Comments


bottom of page