top of page

Մեծ Բրիտանիան պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո

  • Anews
  • Mar 14, 2023
  • 1 min read




Համընդհանուր խնդիրների լուծման նպատակով Մեծ Բրիտանիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսության՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 13-ին կայացած ճեպազրույցում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Ռիշի Սունակը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին:

«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, երբ դրա համար հարմար պահ լինի՝ կառավարելու աշխարհաքաղաքական համակարգային ռիսկերը»,- ասել է նա։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, որը կհետևի աշխարհակարգի կայունությանը, որը, ըստ Լոնդոնի, խաթարվել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառով:

 
 
 

Comments


bottom of page