Մեծ Բրիտանիան ուկրաինական պատերազմի պատճառով ՀՕՊ-ի կարիք ունի
Մեծ Բրիտանիային, ուկրաինական պատերազմի ֆոնին, անհրաժեշտ է հակաօդային պաշտպանություն, քանի որ այն գրեթե «ամբողջովին ենթակա է» ռուսական հեռահար հրթիռային հարձակումներին։ Նման կարծիք է հայտնել Բրիտանական ռազմական ակադեմիայի նախկին հրամանատար Էդվարդ Սթրինգերը։ Նա կարծում է, որ՝ առանց հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի զինվորականների գործողությունները սահմանափակված են, եւ Լոնդոնը հիպերձայնային կամ բալիստիկ հարձակումներից պաշտպանելու միակ միջոցը Թեմզայում Type 45 կործանիչներ տեղադրելն է, որոնք հագեցած կլինեն Sea Viper հրթիռներով: Սթրինգերը նշել է, որ Ուկրաինայի պատերազմը Արեւմուտքին հիշեցրել է, որ «սառը պատերազմի ավարտին միջուկային զենքը չի վերացել, եւ միջուկային տերությունները պարզապես չեն պահում այդ զենքերը որպես զսպման միջոց»: «Նրանք պատրաստ են դիտարկել զենքերը ագրեսիայի եւ հարկադրանքի գործողություններում օգտագործելու տեսանկյունից: Սա պահանջում է, որ մենք վերանայենք միջուկային զենքի նկատմամբ մեր մոտեցումը, եւ համապատասխանաբար մտածենք մեր արձագանքի մասին», - գրել է Սթրինգերը`Police Exchange վերլուծական կենտրոնի հոդվածում: Նա ասել է, որ եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա Ուկրաինայի հետ պատերազմից, «ապա իրենք պետք է վերահաշվարկենք ՆԱՏՕ-ի աջակցության իրենց բաժինը՝ ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար»։ «Սա պետք է հանգեցնի առողջ ռազմական ծրագրերի եւ զենքի համարժեք պաշարների», - եզրափակել է նախկին հրամանատարը:
Comentarios