top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիեւ եւ հանդիպել Զելենսկու հետ


Ուկրաինայի նախագահի գրասենյակը մերժել է արեւմտյան երկրների միջեւ գաղտնի բանակցությունների հնարավորությունը, եւ շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիեւ։ Նա արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի առաջնորդը Telegram-ում ցուցադրել է բրիտանական վարչապետի հետ հանդիպման կադրերը եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը հզոր է եղել ռուսական ներխուժման առաջին օրերից: «Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան հզոր դաշնակիցներ են եղել։ Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մեր երկրների եւ համաշխարհային անվտանգության համար կարեւոր հարցեր քննարկեցինք»,- ասել է Զելենսկին։ Նախագահը հավելել է, որ Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան միասին ավելի ուժեղ են։ Միաժամանակ Սունակը հայտարարել է, որ Բրիտանիան մինչեւ վերջ կաջակցի Ուկրաինային։ «Բրիտանիան գիտի, թե ինչ է նշանակում պայքարել հանուն ազատության։ Մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ, Վլադիմիր»,- գրել է Սունակը Twitter-ում։

0 comments

Comments


bottom of page