top of page

Մեխիկոյում կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է ժանյակի ցուցադրությամբ

  • Anews
  • Oct 1, 2022
  • 1 min read

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» (MONDIACULT 2022) շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է: Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։ Հավելենք, որ Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Կազմում ընդգրկվել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

 
 
 

Comments


bottom of page