Search

Մելանյա Թրամփը խստորեն դատապարտել է Կապիտոլիումի գրոհը


ԱՄՆ գործող հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան երկուշաբթի խստորեն դատապարտել է հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Կապիտոլիումի գրոհը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Համոզված եղեք, որ ես, իհարկե, դատապարտում եմ մեր երկրի Կապիտոլիումում տեղի ունեցած բռնությունը: Բռնությունը միշտ էլ անընդունելի է»,- ասել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը:

Ամերիկացի առաջնորդի կինը նաեւ իր հիասթափությունն է հայտնել առ այն, որ «այդ ողբերգական իրադարձությունների շուրջ սկսվել են կեղտոտ բամբասանքները, անհիմն անձնական հարձակումները եւ խեղաթյուրված կեղծ մեղադրանքները», այդ թվում` իր հասցեին:

«Ես աղաչում եմ մարդկանց դադարեցնել դաժանությունը, երբեք եզրակացություններ չանել մարդու մաշկի գույնի հիման վրա եւ չօգտագործել քաղաքական գաղափարախոսությունների տարբերությունները` որպես պաճառ ագրեսիայի եւ զայրույթի համար»,- հորդորել է ԱՄՆ նախագահի կինը: Նա ցավակցություն է հայտնել անկարգությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին:

Անցյալ շաբաթ պետության ներկայիս ղեկավարի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք` կանխելու համար երկրում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնցում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Կապիտոլիումի ոստիկանությունը մի ցուցարարի գնդակահարեց: Մահացել է ընդհանուր հինգ մարդ:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: