ՄԲ ՌԾՈւ ներկայացուցիչները մասնակցել են «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործողությանը․ ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները մասնակցել են «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործողությանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ըստ առկա տեղեկության՝ բրիտանական ռազմածովային նավատորմի այս ստորաբաժանման ներկայացուցիչները մասնակցել են այս տարվա սեպտեմբերի 26-ին Բալթիկ ծովում ահաբեկչական գործողությանը»,-հայտնել է նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել միանգամից երկու խողովակաշարերում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»-ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել թիրախային դիվերսիաները։
Comments