top of page

ՄԲ-ում միապետության դեմ պայքարողները պահանջել են բացել Բուքինգհեմյան պալատը

  • Anews
  • Jul 25, 2022
  • 1 min read

Մեծ Բրիտանիայում միապետության դեմ արտահայտվող «Հանրապետություն» ​​կազմակերպությունը կոչ է արել Բուքինգհեմյան պալատը ողջ տարին բացել զբոսաշրջիկների համար: «Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կարող է ուղղվել վերանորոգմանն ու վերականգնմանը, եւ հարկերի դիմելու կարիք չի լինի»,- Sky News-ին ասել է կազմակերպության ղեկավար Գրեհեմ Սմիթը։ Սմիթը չի հերքել, որ Բուքինգհեմյան պալատը Մեծ Բրիտանիայի կարեւոր խորհրդանիշն է եւ չպետք է անտեսվի, սակայն, այնուամենայնիվ, նշել է, որ մարդիկ հաճախ քննարկում են պետական ​​հատվածի աշխատավարձերի խնայողությունները, քանի որ շենքերը պահելու համար զգալի գումարներ են ծախսվում:

 
 
 

תגובות


bottom of page