Search

Մաքսատուրքից ազատման, ԱԱՀ հետաձգման արտոնությունների տրամադրում, պետական գույքի օտարում


Գործադիրը որոշել է բավարարել «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն 3. Վարչապետի աշխատակազմ 8/1/2019 օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ, արտադրությունն իրականացվում է Երևանում: Ընկերությունը հիմնվել է 2012 թվականին, արևային վահանակներ սկսել է արտադրել 2016-ից, Հայաստանում այդպիսի վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է: Արդեն իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում, ներկայացված հայտի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 43 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000- 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նոր ներդրումային փուլում արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ, որից 4.3 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 1.6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ: Ապրանքների ներկրման համար մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 283.6 մլն ՀՀ դրամ: 2018 թ. գործունեության արդյունքներով ընկերությունը վճարել է 54 մլն 600 հազ. ՀՀ դրամ հարկ: Փոփոխություն և լրացումներ կատարելով 2018 թ. ընդունված որոշման մեջ՝ կառավարությունը բավարարել է «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը և տրամադրել ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնման շրջանակում: Ընկերությունը 2011 թվականից գործունեություն է իրականացնում հագուստի արտադրության բնագավառում Գյումրի քաղաքում և ընդհանուր առմամբ մտադիր է կատարել 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ներկայում արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1,78 մլրդ ՀՀ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքն օտարելու և այն ուղիղ վաճառքի ձևով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով տրամադրելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքին, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հա մակերեսով հողամասին: Ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ավելիաց» ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս «Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո, ճանաչում ունի Հայաստանում, արտահանում է իրականացնում նաև դեպի Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, 2018 թ. արտադրական ծավալը կազմել է մոտ 550 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թ. ավարտը կատարել 259 մլն 760 հազ. ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 45 նոր աշխատատեղ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հաշվի առնելով, որ 2 անգամ տեղի է ունեցել աճուրդ, և որևէ ընկերություն/անձ պատրաստակամություն չի հայտնել մասնակցել մրցույթին, առաջարկվում է 15 մլն 500 հազար ՀՀ դրամով ուղիղ վաճառքի ձևով տարածքը տրամադրել «Ավելիաց» ՍՊԸ-ին, որն էլ նշված գումարը կվճարի եռամսյա ժամկետում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia