top of page

Մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը

  • Oct 25, 2022
  • 1 min read

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։

ՊԵԿ-ից հայտնում են, որ մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը,

երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը,

մաքսային գործառնությունների բարելավումը,

նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը,

մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ առավել մանրամասն՝տեսանյութում։


 
 
 

Comments


bottom of page