Search

Մարտունու ԲԿ-ում վարակվածի հետ շփված բժիշկների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել



Մարտունու բժշկական կենտրոնի այն բժիշկների մոտ, որոնք այդտեղ շփվել են կորոնավիրուսակիր պացիենտի հետ, թեստավորման արդյունքում կորոնավիրուսի չի հայտնաբերվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։

Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։

ԱՌՈՂՋ ԵՂԵ'Ք...»,- գրել է մարզպետը։

Ապրիլի 11-ի գրառմամբ նա տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։ 

Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան  13 դեպք: Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում  803 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png