top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարտի 1-ի հուշարձանի վերաբերյալ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել


Երևանի ավագանին այսօր քննարկել է հարցն, ըստ որի՝ պետք է համաձայնություն տրվեր  Երևան քաղաքի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Նշվել է, որ Մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հ.46-Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:

0 comments

Komentarze


bottom of page