top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարտերը սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումներին հաջողվում է բնագծերի փոփոխություն կատարել.


«Այո՛, կան հակասություններ, որոնք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք համացանցում ծաղրում են Ալիևին՝ հարց ուղղելով նրան՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»,-այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը Ջաբրայիլի և Զանգելանի շրջանի մի շարք գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին:  Անդրադառնալով ադրբեջանական «Յաշմա» ջոկատի 80 տոկոսի, նաև էլիտար ստորաբաժանումների ջախջախման մասին տեղեկությանը՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ, որքան էլ հարցը գրավիչ է, այն ռազմական գաղտնիք է պարունակում:  «Մի բան կարող եմ հստակ նշել, որ Ադրբեջանը՝ հետևակի և զրահատեխնիկայի մասով, համարյա թե գոյություն չունի, մնացորդները հավաքելով՝ փորձում է հարձակումներ իրականացնել»։ Իսկ թե, երբ կլինի բեկում, այդ հարցը, ըստ նրա, պետք չէ դնել հանրային քննարկման: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ճակատում մարտերի ինտենսիվությունը նվազել է Ադրբեջանի զինուժի կրած կորուստների և մարտունակազրկման պատճառով:  Հարցին ի պատասխան՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը թիրախավորվել է ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով: Այս պահին համայնքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:  Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները վերահսկում է իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս, հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում: «Վստահ եղեք՝ Հաղթելու ենք»,- ընդգծեց նա:  

0 comments

Comments


bottom of page