Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարները պարգևատրվել են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազմավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։ Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14-օրյա մարտական հերթապահություն։
ԱԻՆ-ից հայտնում են, որ Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնարհակալագրերով։
ԱԻՆ շարահրապարակում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է փրկարար ծառայողների հետ, զրուցել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վարժական հավաքի ժամանակ իրականացրած պատշաճ ծառայության համար։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ գերատեսչության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ:
Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։
Comments