Search
Մարտադաշտում ձեռք բերածը պիտի ամրապնդվի դիվանագիտական մակարդակում․ Էդմոն Մարուքյան

«Հայկական կողմն ամեն ինչ պիտի անի, որ մարտի դաշտում ձեռք բերածն արձանագրվի դիվանագիտական մակարդակում»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Եթե ետ գնանք 1994 թվականի հրադադարի պայմանագրին, ապա այն ժամանակ Ղարաբաղն իր սուբյեկտայնությունն ամբողջությամբ իրացրել է, հետևաբար, Արցախը պիտի շարունակի պնդել, որ մասնակից լինի բանակցություններին, որովհետև առանց իր մասնակցության բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել»,- շեշտեց Մարուքյանը