Search

Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել


Ապրիլի 28-ին Երևանի ավագանու նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ: «Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում:

Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

Մեր խնդիրը Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելն է. ՌԴ նախագահ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

Հանրային խորհուրդը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ևս 1168 մարդ. ՌԴ ՊՆ

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: