Մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող գործողություններին Արցախը հակադարձել է. ԱԳՆ խոսնակ
«Մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են բնակչությունը, քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքները:
![](https://static.wixstatic.com/media/32d91f_c6591d9a1edb4047915dd50ce4bbe20c~mv2.png/v1/fill/w_443,h_489,al_c,q_85,enc_auto/32d91f_c6591d9a1edb4047915dd50ce4bbe20c~mv2.png)
Այդ առնչությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Արտաքին գործերի նախարարությունը` առանձնահատուկ դատապարտելով հատկապես համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների և հիմնարկների թիրախավորումը, որին ականատես ենք եղել երեկ»,- հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Հայկական միասնական ճակատում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնասներ է պատճառվել քաղաքացիական բնակչությանը: «ԱՀ ՄԻՊ-ի կողմից հրապարակվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչների զոհերի թիվն ու ավելի քան 120 վիրավորների թիվը, որոնք ստացել են ծանր վնասվածքներ: Եղել է նաև տեղեկություն տասնյակ հազարից ավելի ենթակառուցվածքների թիրախավորման մասին. մոտ 12 000` մասնավոր սեփականության, մոտ 2000-ը` քաղաքացիական, դրանց մեծ մասը՝ կենսական նշանակության»,- ասաց ԱԳՆ խոսնակը: Նաղդալյանի խոսքով` մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող ադրբեջանական այդ գործողությունները հակադարձվել են Արցախի կողմից՝ ողջ կարողությունների շրջանակում:
Comments