Search

Մարդիկ պիտի հասկանան, որ սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է հանուն հայրենիքի փրկության. Վանեցյան


«Եթե ուշադիր հետեւեք, այդ հայտարարոթյունում նրանք որեւէ կերպ իրենց աջակցությունը չեն ցուցաբերել 17 կուսակցություններին կամ որեւէ ուժի: Նրանք ուղղակի խոսել են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Դա պատճառ է, որ պետք է հրաժարական տա»,-այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը, որ հրաժարականի պահանջը եւս քաղաքական հայտարարություն է, Վայեցյանն արձագանքեց. «Մենք սովորական իրավիճակում չենք, արտառոց իրավիճակում ենք գտնվում նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումից հետո: Մարդիկ պետք է հասկանան, որ սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է հանուն հայրենիքի փրկության»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է թողնել ակցիաները եւ խորհրդակցություններ սկսել իրավիճակից դուրս գալու համար, Վանեցյանն արձագանքեց. «Ես հրապարակային կոչին եմ ծանոթ, անձամբ ինձ հետ եւ «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապ չի հաստատվել, չեն դիմել հանդիպելու: Մենք էլ հրապարակային պատասխանել ենք, որ այո, պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել իր հրաժարականի հարցը: Ուրիշ հարցի շուրջ հանդիպել, խոսել, իմաստ չունի»:

Ինչ վերաբերում է նրան, թե որոնք են լինելու իրենց քայլերը, եթե Փաշինյանը հրաժրական չի տալիս, Վանեցյանն ասաց. «Ես հիմա միայն իմ անունից եմ խոսում որպես պահեստազորի գեներալ Արթուր Վանեցյան: Ինձ համար հակասահմանադրական ճանապարհով ցանկացած քայլ անընդունելի է: Եթե ապստամբությունը դիտարկում ենք քաղաքական տերմինաբանության մեջ, դա քաղաքական տերմինաբանություն է: Ապստամբությունը, որին չեն հաջորդում հակասահմանադրական քայլեր, դա նորմալ իրավիճակ է: Սա էլ է ապստամբություն, որ քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան, մարդիկ չեն ենթարկվում իշխանություններին, երկրում անիշխանություն է»:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: