Search

Մարալիկում այս պահին հաստատված է կորոնավիրուսի 18 դեպք


Մարալիկում ապրիլի 16-ին թեստավորված Առողջության կենտրոնի 60-ից ավելի աշխատակիցներից կորոնավիրուս է հաստատվել ևս 8-ի մոտ: 10 բուժաշխատողի մոտ հիվանդությունն արձանագրվել էր ապրիլի 15-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն բուժաշխատողները, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, ունեն ինքնամեկուսացման ցուցում: Կենտրոնի 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, 40 կոնտակտավոր մեկուսացված է: Կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարալիկցիները Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են: Մարալիկում այս պահին ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկան, սակայն պարետատունը հարցը քննարկում է: Երբ լինի վերջնական ու հստակ որոշում, ըստ մարզպետի, կարվի տեղեկատվության պաշտոնական հրապարակում:  Ներկա պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված  37 դեպք։ Երեկ՝ ապրիլի 17-ին ևս մեկ դեպք է արձանագրվել: Հիվանդը մեկուսացված է, ճշտված է շփման շրջանակը, օջախը հայտնի է: Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ այսօր թեստավորվել են «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները, որոնք մեկուսացվել էին կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի որսորդի՝ կենտրոնում բուժման արդյունքում: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia