Մասյացոտնի թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդհեհից զոհված զինծառայողների համար
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, հունվարի 22-ին հավարտ Սուրբ Պատարագի, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: «Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»,- գրել է նա։
Comments