Search

Մանուկյանը հայտարարեց, որ փետրվարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկելու


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության ակցիան քիչ առաջ ավարտվեց։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ փետրվարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկելու։ Մանրամասների մասին կհաղորդվեն վաղը։

Ինչ վերաբերում է վաղվա գործողություններին, ապա Գեղամ Մանուկյանն ասաց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, բայց թե որտեղ եւ ինչ ժամի, Մանուկյանը չասաց՝ ընդգծելով, որ դա անակնկալ է։

Նշենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով այսօրվա անհնազանդության ակցիան սկսել էր Հանրապետության մետրոյի հարեւանությամբ գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանության շենք, ապա ոստիկանապետից բացատրություն պահանջեցին ավելի վաղ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ոստիկանական գործողությունների վերաբերյալ։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է

Կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները. ԿԳՄՍՆ

Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

«Սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման. Քոչարյան

Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. Սամսոնյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: