Search

Մանկապարտեզների գործունեության վերաբերյալ


ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ սահմանվել է «Կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար» հավելված N 11-ը:      ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի կանոնների համեմատությամբ կատարվել են որոշ փոփոխություններ և լրացումներ.      • Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):      • Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:      • Հանվել են «բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն», «բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև» պահանջները:      • Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%:      • Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես:




Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: