Մանկական երկաթուղու թունելում ծխագլանակներ են կիրառվելու
- Nov 28, 2022
- 1 min read

Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:




Comments