Search

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։

Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։

Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ։

Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է

Կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները. ԿԳՄՍՆ

Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

«Սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման. Քոչարյան

Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. Սամսոնյան

Սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին և որևէ պաշտպանություն հայ գյուղացին չունի. Անժելա Էլիբեգովա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: