Search

Մայիսի 4-ից Հայաստանում տեղաշարժման սահմանափակումները հանվում են


Մայիսի 4-ից Հայաստանում տեղաշարժման սահմանափակումները հանվում են, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Հանրային տրանսպորտի ոլորտում սահմանափակումը պահպանվելու է: Հարցին, թե երբ է գործելու հանրային տրանսպորտը, փոխնախարարն ասաց, որ այս պահին մշակվել են այն ուղեցույցներն ու կանոնները, որոնք վերաբերում են մայիսի 4-ից չարգելված գործունեության տեսակներին: Երբ հանրային տրանսպորտի մասին որոշում կայացվի, ուժի մեջ կմտնին դրանից օգտվելու կանոններն ու համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել, ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն: Այս փուլում սահմանափակումը գործում է, քանի որ հանրային տրանսպորտը համարվում է բարձր ռիսկայնություն ունեցող գործունեության տեսակ, որը թույլ է տալիս արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են այդ թվում նաև համավարակի շղթան կոտրելուն: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia