top of page

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին

  • Anews
  • Sep 9, 2022
  • 1 min read

Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։ Թագուհու դին այսօր կմնա Բալմորալի ամրոցում և Լոնդոն կտեղափոխվի վաղը։ Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։ Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։ Եղիսաբեթ II թագուհին գահակալում էր արդեն ավելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է։

 
 
 

Commentaires


bottom of page