Search

Մահացել է Մարտուն Ադոյանը


ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կյանքից հեռացել է մշակութային գործիչ, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը։ «Նա իր կյանքի գործը համարեց հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում:

Նրա բացառիկ ջանքերով էր նաև, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին:

Ի վերջո, նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը»,- մասնավորապես նշված է տեքստում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia