top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մահաբեր և մարդակեր իշխանություն. Անդրանիկ Թևանյան


Գիշերը 15 զինվոր է մահացել. ՊՆ–ից փոխանցում են, որ հրդեհից այրվել են. Եվս 3 հոգի ծանր վիճակում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում արդեն նախանշեց, թե ինչ պետք է բացահայտի քննությունը և մատնանշեց մեղավորներին։ Ըստ Նիկոլի՝ մեղավորները մահացածներն են եղել։ Վե՛րջ։ Քննությունն արդեն կարելի է ավարտված համարել։

Նիկոլը բոլոր հարցերում է այդպես։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Իշխանությունն իր համար լիազորություններն ու վայելքներն են։ Մնացածը՝ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիներինը, որոնց նա, իբր, սիրում է, իբր, խոնարհվում բոլորի առաջ, իբր, հպարտանում բոլորով։

Նա աղքատներին ասում է՝ դու՛ք եք մեղավոր վատ կյանքի համար, քանզի աղքատությունը ձեր գլխում է։

Մարդիկ կորոնավիրուսով հիվանդանում ու մահանում էին։ Նիկոլը սկզբում առաջարկում էր տնական արաղով բուժվել ու այն սովորական գրիպ էր համարում, քանզի այդ փուլում իր համար կարևորը ՍԴ–ն գրավելն էր։ Հետո էլ հայտարարեց, որ հիվանդացողներն ու մեռնողներն են մեղավոր։

Պատերազմ ու պարտություն բերեց, ասաց՝ ես թիվ մեկ մեղավո՞րն եմ արդյոք։

Ըստ Նիկոլի ու նիկոլականների՝ Արցախը նախկիններն էին հանձնել ու գցել Նիկոլի գրպանը։ Հիմա էլ քննությունը «բացահայտում» է, որ պարտության պատճառը զինվորականներն են եղել։ Մի խոսքով, մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից՝ «Խեղճ հարիֆն ի՞նչ կարող էր անել» ծրագրի շրջանակներում։

Հայաստանի տարածքները գրավվում են թշնամու կողմից ու տևական ժամանակ է ինչ շրջափակված է Արցախը։ Խաղաղություն խոստացող Նիկոլը կրկին անմեղի դիմակով է հանդես գալիս։ Ամեն ինչ գցում է ռուսների վրա՝ զուգահեռաբար թուրք–ադրբեջանական օրակարգի տակ ստորագրելով Պրահայում։

Նիկոլ Փաշինյանը մահաբեր ու մարդակեր իշխանություն է ձևավորել։ Նրան հեռացնելը մեր ներքաղաքական կյանքի թիվ մեկ հարցն է, մեր երկրի անվտանգության ապահովման ու գոյության թիվ մեկ նախապայմանը։ Այլ օրակարգ քննարկողները ոչ պակաս Նիկոլ են։

0 comments

Comentários


bottom of page