Search

ՄԱԿ-ում Պուտինին կոչ են արել բացել նավահանգիստները Սեւ ծովում՝ Ուկրաինայից ցորենի արտահանման համար



ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացել ուկրաինական նավահանգիստները Սեւ ծովում՝ համաշխարհային աղետը կանխելու համար, հայտնում է CNN-ը։ «Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են: Եթե ​​կարեկցանք ունեք աշխարհի հանդեպ, անկախ Ուկրաինայի հետ ձեր հարաբերություններից, պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։ Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ ցորենի կարեւոր պաշարներ ունի, որոնք անհրաժեշտ են մյուս պետություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացվեն 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի՝ գյուղատնտեսության վրա կենտրոնացած տնտեսությունը կփլուզվի։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png