ՄԱԿ-ում ողջունել են ցորենով բեռնված առաջին նավի ելքն Օդեսայի նավահանգստից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Օդեսայից ուկրաինական ցորենով բեռնված առաջին առեւտրանավի ելքը։ «Սա ՄԱԿ-ի հովանու ներքո Ստամբուլում ստեղծված եւ Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված Համատեղ համակարգող կենտրոնի (ՀՀԿ) հավաքական ձեռքբերումն է... Գլխավոր քարտուղարը ողջունում է նրանց ջանքերը եւ երախտապարտ է Թուրքիային՝ նրա առաջնորդության համար»,- նշվել է հայտարարությունում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ առաջին նավը կդառնա ցորենի բազմաթիվ փոխադրողներից մեկը՝ ստորագրված նախաձեռնության համաձայն, որը, այդպիսով, անհրաժեշտ կայունություն եւ գլոբալ պարենային անվտանգություն կբերի, նշվել է հայտարարությունում։ Ավելի վաղ Ուկրանայի ենթակառուցվածքի նախարարությունում տեղեկացրել էին, որ 26 ահզար տոննա եգիպտացորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից եւ ուղեւորվել Լիբանան։ ՄԱԿ-ի հայտարարության համաձայն՝ Միավորված համակարգող կենտրոնը թույլատրել է, որ ցորենով բեռնված նավը դուրս գա Օդեսայի նավահանգստից եւ հետեւում է ծովային միջանցքով նրա երթուղու անվտանգությանը։
Kommentare