top of page

ՄԱԿ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունում միջնորդ լինելու Գուտերիշի պատրաստակամությունը

  • Anews
  • Dec 27, 2022
  • 1 min read

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը պատրաստ է միջնորդ լինել Ուկրաինայի հակամարտությունում, միայն եթե բոլոր կողմերը համաձայն լինեն դրան։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել են Գուտերիշի գրասենյակում՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունը Կիեւի նախաձեռնության մասին, որով առաջարկվում է մինչեւ փետրվարի վերջ ՄԱԿ-ում անցկացնել «խաղաղության գագաթաժողով»՝ որպես միջնորդ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ։ «Ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել էր գլխավոր քարտուղարը, ինքը կարող է միջնորդ լինել, միայն եթե բոլոր կողմերը ցանկանան, որպեսզի նա հանդես գա որպես միջնորդ»,- նշել են ՄԱԿ-ում։

 
 
 

Comentarios


bottom of page