top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ում հայտարարել են, որ թալիբները խախտել են հերթական խոստումը՝ աղջիկներին արգելելով բուհ հաճախել


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Աֆղանստանում կանանց բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելն արգելելու որոշումը երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման խոստումների հերթական խախտումն է:«Սա ակնհայտորեն «Թալիբանի» հերթական խախտված խոստումն է»,-ասել է նա։Դյուժարիկի խոսքով՝ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման պահից եւ վերջին ամիսներին այդ երկրում նկատվում է կանանց համար տարածքի նեղացում: Խոսքը ոչ միայն կրթության, այլեւ հասարակական վայրեր մուտք գործելու մասին է, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ այս որոշումը եւս մեկ մտահոգիչ քայլ է։  

0 comments

Comments


bottom of page