top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն անվանել է «վատագույն»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի վատն է, քան երբեւէ եղել է իր ողջ կյանքի ընթացքում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Մենք բախվում ենք երբեւէ եղած աշխարահաքաղաքական բաժանման եւ անվստահության ամենալուրջ մակարդակների հետ »,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ հավելել է, որ գտնվելով Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովում, երկրների առաջնորդներին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները եւ վերականգնել դաշինքները՝ խաղաղության հաստատման, կայուն զարգացման եւ մարդու իրավունքները հարգելու համար:

0 comments

Comments


bottom of page