top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Լվով


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Լվով, որտեղ վաղը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Ակնկալվում է, որ գլխավոր քարտուղարը կայցելի Օդեսա, իսկ հաջորդ օրը՝ Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոն, որը ձեւավորվել է պարենային գործարքի շրջանակում։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռ մտադիր չէ այցելել Մոսկվա, նշել է Դյուժարիկը։

0 comments

Yorumlar


bottom of page