Մակունցը մաեստրո Կոնստանտին Պետրոսյանին է փոխանցել պետական պարգևը
- Anews
- Feb 7, 2023
- 1 min read

2022 թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի թիվ ՆՀ-267-Ա հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում էր շնորհել մաեստրո Կոնստանտին Պետրոսյանին։ Փետրվարի 3-ին դեսպան Մակունցը մաեստրոյին է փոխանցել պետական պարգևը։
Comments