Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ
- Anews
- Jan 31, 2023
- 1 min read

Հունվարի 30-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։







Comments