Մալթայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
- Anews
- Oct 5, 2022
- 1 min read

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՄԻՈՒ կողմից ՀՀ-ում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։ Նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:
Comments