top of page

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

  • Anews
  • Aug 2, 2022
  • 1 min read

Հուլիսի 30-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 00.05-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր մոտոցիկլը: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 1-ին 53-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

 
 
 

Komentar


bottom of page