top of page

Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

  • Anews
  • Oct 22, 2022
  • 1 min read

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը: Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ: Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը:

 
 
 

Kommentare


bottom of page