Մաթևոսյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Նիքսին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի իննին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Փոխքաղաքապետի աշխատակազմից հայտնում են, որ փոխվարչապետը կարևորել է Կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեպ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ՄՀԻ-ի նպատակադրումներն ու համագործակցության պատրաստակամությունը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է նաև հանրային իրազեկման առավել ընդգրկուն համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը խորացնելը, մասնավորապես՝ հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ընթացող ժողովրդավարական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Comments